ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

2025-10-07

Փոխնակ մայրության ծրագրի կարևոր փուլերից մեկը փոխնակ մոր ընտրությունն է։ Երեխայի բարեկեցությունն ու առողջությունը նրա գոյության առաջին ամիսներին կախված է փոխնակ մայրիկից, թե որքան պատասխանատու է նա մոտենում իր առաջադրանքներին։ Փոխնակ մայրության ծառայությունների կարիք ունեցող ապագա ծնողները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնում, երբ որոշում են ընդունում փոխնակ մոր միջոցով բալիկ ունենալ: Նախ՝ ապագա ծնողները պետք է որոշեն, թե իրենք փոխնակ մայրության ճանապարհորդությունն անցնելու են միայնակ, թե գործակալության միջոցով։ 

Եթե ապագա ծնողները որոշում են փոխնակ մայրության ծրագիրը իրականացնել միայնակ, ապա իրենք, որպես կանոն, փոխնակ մոր ընտրության համար դիմում են իրենց գինեկոլոգ-վերարտադրողաբանին, իսկ վերջինս իրենց առաջարկում է իր հետ համագործակցող գործակալին։

Գործակալները, որպես կանոն, պարզում են ապագա ծնողներից, թե որքան գումար են իրենք պատրաստ վճարել փոխնակ մորը և իրենց ծառայությունների համար, որից հետո սոցիալական ցանցերի միջոցով սկսում են որոնել փոխնակ մայրեր, որոնց հետազոտությունների համար վճարում է ապագա ծնողը։ Անհատ գործակալը որևէ պատասխանատվություն և որևէ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի կրում փոխնակ մոր հետազոտությունները կազմակերպելու համար, բոլոր ռիսկերը կրում են բացառապես ապագա ծնողները։ Այս տարբերակի բացասական կողմն այն է, որ հետազոտված փոխնակ մայրերից ոչ մեկը հնարավոր է չհամապատասխանի պահանջվող չափանիշներին, որի արդյունքում ապագա ծնողների ծախսած գումարները կորչում են։

Գործակալությունները, ի տարբերություն գործակալների, կրում են բոլոր ռիսկերը ապագա ծնողի փոխարեն։ Գործակալության միջոցով ձեռք բերվող ծառայությունները ավելի մատչելի են, իսկ փոխնակ մայր գտնելու ժամկետները՝ ավելի կարճ, հետևաբար առավել շահավետ է օգտվել մասնագիտացված գործակալության ծառայություններից, սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս ընտրել մասնագիտացված գործակալություն։

 

Նախ՝ ապագա ծնողները պետք է պարզեն, թե ինչպիսի՞ չափանիշներին համապատասխանող փոխնակ մայր է առաջարկում գործակալությունը

 

ü  Օրենքին համապատասխանող չափանիշները՝ փոխնակ մոր նվազագույն և առավելագույն տարիքը, նվազագույն հասակը և քաշը, մարմնի նվազագույն և առավելագույն զանգվածի ցուցանիշը ու ազգությունը։

ü Առողջությանը ներկայացվող պահանջները՝ փոխնակ մոր հետազություների ծավալը, հետազոտությունների արդյունքները տրամադրվու՞մ են ապագա ծնողներին և ու՞մ կողմից են կատարվում փոխնակ մոր նախնական հետազոտությունները։

ü  Հոգեբանական վիճակին առաջարկվող պահանջները՝ արդյո՞ք գործակալությունը ստուգում է փոխնակ մոր թեկնածուի հոգեբանական առողջության վիճակը

ü  Ֆինանսական վիճակը, արդյո՞ք գործակալությունը ստուգում է փոխնակ մոր ֆինանսական վիճակը, սնանկության վարույթի առկայությւոնը, դատվածությունը, այդ թվում նաև ամուսնու կամ զույգընկերոջ։

 

Հաջորդիվ ապագա ծնողները պետք է պարզեն, թե որքանո՞վ են պաշտպանված փոխնակ մոր չարաշահումներից

 

ü Ինչպե՞ս է փոխնակ մայրության գործակալությունը պաշտպանում փոխնակ մոր թաքնված մտադրություններից: Խոսքը վերաբերում է վարձատրության բարձրացման փորձերին, հղիությունից հետո այլ հավելյալ բոնուսների և արտոնությունների պահանջներին, ինչպես նաև ծրագրին մասնակցելու միջոցով անարդար հարստացման այլ եղանակներից։

ü  Նախատեսվա՞ծ են արդյոք տույժեր փոխնակ մոր կողմից պայմանագրի պահանջները խախտելու դեպքում։

ü  Ի՞նչ կարգով են լուծվում փոխնակ մոր և ապագա ծնողի միջև ծագած վեճերը։ Գործակալությունը համագործակցում է մասնագիտացված հաշտարարի կամ արբիտրաժի հետ, վեճերը կարող են քննարկվել ապագա ծնողի ցանկալի լեզվով և այդ ծնողի համար նախատեսված իրավունքով։

 

Գործակալություն ընտրելիս ոչ պակաս կարևորություն ունի նաև այն հարցը, թե որքանո՞վ է ապագա ծնողը պաշտպանված գործակալության կամայականություններից

 

ü  Որքանո՞վ են գործակալության վճարները թափանցիկ, այսինքն, որքանո՞վ է գործակալությունը հաշվետու ապագա ծնողի առջև։

ü  Գործակալությունը աշխատում է ֆիքսված արժեքներո՞վ, թե՞ ապագա ծնողը վճարում է փաստացի կատարած ծախսերի համար։

ü  Գործակալությունը մատուցում է ամբողջական ծառայությու՞ն, թե՞ կան թաքնված վճարումներ։