Ինչպե՞ս ընտրել լավագույն գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգին

Հաճախ ապագա ծնողները հետաքրքրվում են, թե որ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ են աշխատելու փոխնակ մայրության ծրագրի շրջանակներում: Վերջապես, ապագա ծնողները դեռ սուրոգատ մոր ընտրությունից առաջ ընտրում են բժիշկ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի, որը կիրականացնի ձվարանների խթանում, սաղմի տեղադրում սուրոգատ մոր արգանդում և կհսկի հղիությունը մինչև հղիության 12-րդ շաբաթը:
Շատ ապագա ծնողներ նախքան մեզ դիմելը դեռ ընտրած չեն լինում բժիշկ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգին: ԱՐՆԻ փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության գործակալության մասնագետներն ապագա ծնողներին տրամադրում են բաց աղբյուրներից վերցված տեղեկություններ Հայաստանում արտամարմնային բեղմնավորում իրականացնող կլինիկաների և այնտեղ աշխատող բժիշկ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այդ տվյալները հավաքվել են սոցիոլոգների և մարքեթոլոգների կողմից՝ նախապես սահմանված ու միջազգայնորեն հաստատված չափանիշների հիման վրա: Սակայն մենք լավագույն գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգներին ընտրում ենք ոչ միայն համընդհանուր սահմանված չափորոշիչների համաձայն, այլ միջազգային և արտասահմանյան կառույցների կողմից նրանց տրված գնահատականի համաձայն:
Երբեմն մեզ դիմում են ապագա ծնողներ, որոնք փորձել են հղիանալ ինքնուրույն, նախքան սուրոգատ մայրության ծրագրին մասնակցելու որոշում կայացնելը, և փոխադարձ վստահության հարաբերություններ ունեն իրենց գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ: Մենք սիրով շարունակում ենք աշխատել նրանց ընտրած գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հետ:
ԱՐՆԻ գործակալության թիմը պատրաստակամությամբ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում գործող լավագույն ԱՄԲ մասնագետների հետ: Մենք վստահությամբ կարող ենք փաստել, որ Հայաստանում շատ կան առաջատար բժիշկ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգներ, որոնք զբաղվում են արտամարմնային բեղմնավորմամբ: