ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ

2024-09-30

Ձվաբջջի դոնորությունը փոխնակ մայրության ծրագրի կենսական մասն է: Ձվաբջիջ հանձնելու ձեր որոշումը խորապես ազդում է և՛ ձեր, և՛ ԱՐՆԻ կենտրոնին դիմած ապագա ծնողների վրա: Մենք հպարտանում ենք ձեզանով, եթե որոշում եք ընդունել ձեր ձվաբջիջները հանձնելու մեկ ուրիշ զույգի՝ այդպիսով իրենց սեփական ընտանիքը կառուցելու հնարավորություն ընձեռելով նրանց: Այնուամենայնիվ, մենք նաև հորդորում ենք ձեզ ծանոթանալ ստորև ներկայացված քայլերին.

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԸ

Տեղեկացված լինելը լավագույն միջոցն է՝ պատրաստվելու ձվաբջջի հանձնմանը: Ահա թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ նախապատրաստել ձվաբջջի դոնորների փորձի բոլոր ասպեկտներին՝

  • համացանցում ուսումնասիրեք ձվաբջիջների հանձման գործընթացը.

  • կրթեք ինքներդ ձեզ՝ ձվաբջջի դոնորի պահանջներին համապատասխանելու համար.

  • հասկացեք օգուտները և հնարավոր մարտահրավերները, որպեսզի կարողանաք տեղեկացված որոշումներ կայացնել.

  • տվեք հարցեր ոչ մի հարց երբեք շատ մեծ կամ փոքր չէ:

 

ՀԱՐՑՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑԱԾ ԴՈՆՈՐԻՑ

Եթե որևէ վերապահում ունեք, ապա կարող է օգտակար լինի զրույցը արդեն դոնորական ճանապարհ անցած անձի հետ, որը կարող է նաև փարատել ձեր մտահոգությունները: Ավելի լավ է նախքան ձվաբջջի դոնոր դառնալը մանրակրկիտ հասկանալ, թե ինչ է ձեզ սպասվում: Կարող եք կարդալ նաև Խորհուրդներ ձվաբջջի դոնորներից:

 

ՀԱՇՎԱՐԿԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ

Ձվաբջջի դոնորությունն իրապես անձնուրաց արարք է, սակայն այն պահանջում է ժամանակի տրամադրում հետազոտություններ անցնելու և ձվաբջիջներ հանձնելու համար: Հետևաբար, նախքան ձվաբջջի դոնոր դառնալու համաձայնություն տալը անհրաժեշտ է հստակ որոշել՝ ձեր ժամանակացույցը թո՞ւյլ է տալիս անցնել բոլոր հետազոտությունները, ընդունել բոլոր նշանակումները և կատարել բոլոր այցելությունները, որոնք անհրաժեշտ են ձվաբջիջ հանձնելու համար:

 

ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Եթե որոշել եք դառնալ ձվաբջջի դոնոր, ապա պետք է հրաժարվեք ալկոհոլից և ծխելուց, որոնք բացասաբար են ազդում ձվաբջիջների որակի վրա:

 

ՄԻ՛ ԽԱԽՏԵՔ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Ձվաբջջի դոնորության գործընթացը կառուցված է վստահության վրա: Այս ծրագրի ընթացքում նշված վստահությունը ձևավորելու և պահպանելու համար անհրաժեշտ է բոլորի համագործակցությունը, որը ներառում է ոչ միայն ծնողներին, այլև ձվաբջջի դոնորներին: Բոլոր ներգրավված կողմերի գաղտնիությունը հարգելը պարզապես կանոն չէ. դա պահանջ է։

 

Հետաքրքրվա՞ծ եք ձվաբջջի դոնոր դառնալու հնարավորությամբ: Հարցերի համար կապվե՛ք մեզ հետ (+374) 55 501 144 հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ info@arni.am հասցեով: