EGG DONATION: PLUSES AND MINUSES

Ի՞ՆՉ Է ՁՎԱԲՋՋԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Ձվաբջիջների հանձնումը բազմափուլ բժշկական գործընթաց է։ Այս գործընթացի ընթացքում դոնորը հանձնում է ձվաբջիջներ ԱՄԲ կլինիկայում հետագա օգտագործման համար: Խթանմանը նախորդում են բժշկական հետազոտությունները և խթանման նախապատրաստումը։
Գրեթե բոլոր երկրներում ձվաբջջի դոնորի միջին տարիքը 18–ից մինչև 35 տարեկանն է, սակայն տարբեր երկրների համեմատական փորձը ցույց է տալիս, որ ձվաբջջի դոնորների տարիքը չպետք է գերազանցի 32-ը: Ստացված ձվաբջիջները ԱՄԲ կլինիկաները օգտագործում են թարմ վիճակում կամ սառեցվում են կրիոբանկում պահելու համար:
Ձվաբջջի դոնորները ծրագրին մասնակցում են որպես անհայտ, կամ հայտնի դոնորներ: Նման պրակտիկա կա գրեթե բոլոր երկրներում։ Ծրագրին մասնակցելու համար դոնորները լրացնում են հարցաթերթիկը՝ տրամադրելով իրենց անձնական տվյալները, որոնք, պայմանավորված կլինիկաներից կամ գործակալություններից, տարբերվում են իրենց բովանդակությամբ, սակայն հիմնական հարցադրումները նույնաբավանդակ են։ Ի տարբերություն հայտնի դոնորի, անհայտ դոնորը չի իմանում, թե ով է օգտագործելու իր ձվաբջիջները, սակայն հայտնի դոնորի դեպքում նա իրազեկվում է ապագա ծնողների մասին․ սա պատճառներից մեկն է, որ ապագա ծնողները ընտրում են անհայտ դոնորի ձվաբջիջներով ծրագրերը։
ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Ձվաբջջի դոնորի փոխհատուցման գումարը 2025 թվականին Հայաստանում կազմում է շուրջ 1.000–2.500 ԱՄՆ դոլար, պայմանավորված ձվաբջիջների հայտնի կամ անհայտ լինելուց։ Հայ դոնորների արժեքներն ամենացածրը չեն շուկայում, քանի որ ավելի շատ պահանջարկ ունեն, քան սլավոնական արտաքինով դոնորները։
Յուրաքանչյուր ձվաբջջի դոնոր կարող է անսահմանափակ անգամներ հանձնել ձվաբջիջ, սակայն գործնականում նույն դոնորը ձվաբջիջ է հանձնում առավելագույնը 7-8 անգամ: Հաճախակի մասնակցությունը ծրագրին, որոնք նախատեսում են հորմոնների օգտագործում, անկասկած, օգուտ չեն բերում դոնորի օրգանիզմին, որն էլ հիմնական պատճառներից է դոնորի մասնակցության սահմանափակումը: Յուրաքանչյուր անգամ ծրագրին մասնակցելուց դոնորը ընդմիջում է նվազագույնը 3-4 ամիս:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
Ձվաբջիջների հանձնումն իրականացվում է սահմանված կանոնակարգերի համաձայն: Կախված նրանից, դոնորը մասնակցում է ծրագրին առաջի՞ն, թե՞ հերթական անգամ, ծրագրի տևողությունը տատանվում է 2-ից մինչև 16 շաբաթ:
Որո՞նք են ձվաբջիջների ստացման փուլերը
I. Բժշկական հետազոտություն
Ծրագրին կարող են մասնակցել միայն հոգեպես և ֆիզիկապես առողջ կանայք։ Մինչև խթանման գործընթացը ձվաբջջի դոնորի թեկնածուն այցելում է գենետիկին, գինեկոլոգին, թերապևտին և հանձնում է անալիզներ, որոնք ներառում են արյան ընդհանուր անալիզ, մեզի անալիզ և հեշտոցային քսուք սեռավարակների համար: Վերարտադրողական ֆունկցիայի և ձվարանների պահուստի վիճակը գնահատելու համար ձվաբջջի դոնորը ենթարկվում է կոնքի օրգանների և կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտության։
II. Սուպերօվուլյացիայի խթանում
Սուպերօվուլյացիայի խթանումը հորմոններով իրականացվում է ավելի մեծ քանակությամբ հասուն ֆոլիկուլներ ստանալու համար։ Եթե ապագայում նախատեսվում է օգտագործել թարմ դոնորական ձվաբջիջներ, ապա սերմի և ձվաբիջների ատացումը կատարվում է նույն օրը։
III. Ձվաբջջի հանձնում
Հասուն ֆոլիկուլների ստացումը ձվարանների խթանման միջոցով կատարվում է հիվանդանոցային պայմաններում: Խթանումը կատարվում է ներերակային անզգայացմամբ և չի պահանջում բարդ նախապատրաստում։ Անզգայացման գործընթացի տևողությունը մինչև 30 րոպե է։ Կաթետերը հեշտոց մտցնելուց հետո բժիշկը ծակում է ձվարանն ու հանում ֆոլիկուլների պարունակությունը։ Եթե մասնագետը բավարար որակավորում ունի, ապա գործընթացը ցավազուրկ է և բարդություններ չի առաջացնում։
Ձվարանների խթանումից հետո դոնորին անհրաժեշտ է մոտ մեկից երկու ժամ հանգստանալ հիվանդանոցում։ Գործընթացից հետո հոգնածությունը, քնկոտությունը, գլխապտույտը և այլ զգացողությունները նորմալ են: Սա անզգայացման ռեակցիա է, որը շուտով կանցնի։
Ծրագրին մասնակցելու համար դոնորը ձվաբջիջները հանձնելուց անմիջապես հետո ստանում է ֆինանսական փոխհատուցում։