ԷԿՈ՝ ՄԻԱՅՆԱԿ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

ԷԿՈ՝ ՄԻԱՅՆԱԿ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

Հայաստանում միայնակ տղամարդկանց համար ԷԿՈ ծրագիրը ժամանակակից վերարտադրողական բժշկության հնարավորություններից է, որը թույլ է տալիս տղամարդուն հայր դառնալ՝ օգտագործելով դոնորական ձվաբջիջներ և փոխնակ մայրության ծրագիր։

 

Տղամարդու համար, ով նախատեսում է երեխայի ծնունդ առանց զուգընկերուհու, ծրագիրը սովորաբար ներառում է մի շարք կարևոր փուլեր՝ բժշկական հետազոտություն, սերմնահեղուկի ստացում և նախապատրաստում, դոնորական ձվաբջիջների օգտագործում, ԷԿՈ/ԻՔՍԻ (ICSI) ընթացակարգի իրականացում, սաղմերի ստացում և, անհրաժեշտության դեպքում, դրանց տեղափոխում փոխնակ մոր արգանդ։

 

Ծրագրի մեկնարկից առաջ կարևոր է հասկանալ ոչ միայն դրա բժշկական, իրավական և կազմակերպչական առանձնահատկությունները, այլև իմանալ, թե ինչպես ճիշտ նախապատրաստվել ԷԿՈ ծրագրին և պահպանել սերմի օպտիմալ որակը։

 

Կարո՞ղ է միայնակ տղամարդը Հայաստանում մասնակցել ԷԿՈ ծրագրին

 

Հայաստանը այն երկրների շարքում է, որտեղ իրականացվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրեր։ Միայնակ տղամարդու համար ծրագիրը կարող է նախատեսել դոնորական ձվաբջիջների օգտագործում և փոխնակ մայրություն։ Կոնկրետ ծրագրի իրականացման հնարավորությունը կախված է գործող օրենսդրությունից, բժշկական ցուցումներից և ապագա հոր անհատական հանգամանքներից։

Հետևաբար, բուժման կամ ծրագրի մեկնարկից առաջ կարևոր է ստանալ մասնագիտական խորհրդատվություն և նախապես որոշել բժշկական, իրավական և կազմակերպչական փուլերի հաջորդականությունը։

ԱՐՆԻ-ն կազմակերպում է ծրագրի համալիր ուղեկցումը՝ սկսած նախնական խորհրդատվությունից և դոնորական ձվաբջիջների ընտրությունից մինչև փոխնակ մայրության ծրագրի իրականացումն ու անհրաժեշտ փաստաթղթերի կազմակերպումը։

 

ԷԿՈ միայնակ տղամարդու համար ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

 

Կախված ընտրված ծրագրից՝ գործընթացը կարող է ներառել հետևյալ հիմնական փուլերը.

  1. Նախնական խորհրդատվություն՝ մենք ծանոթանում ենք ապագա հոր անհատական իրավիճակին, պատասխանում ենք նրա հարցերին և ներկայացնում ծրագրի հիմնական փուլերն ու ընթացակարգը։
  2. Բժշկական հետազոտություն՝ տղամարդը անցնում է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ՝ վերարտադրողական առողջության և սերմի որակի գնահատման նպատակով։
  3. Դոնորական ձվաբջիջների ընտրություն՝ դոնորական ծրագրի շրջանակում ընտրվում են համապատասխան դոնորի ձվաբջիջները՝ տվյալ ծրագրի և գործող պահանջների համաձայն։
  4. ԷԿՈ կամ ԻՔՍԻ՝ ստացված ձվաբջիջներն օգտագործվում են ապագա հոր սերմնաբջիջներով բեղմնավորման նպատակով։ Բժշկական ցուցումների առկայության դեպքում կարող է կիրառվել ԻՔՍԻ (ICSI) մեթոդը։
  5. Սաղմերի ստացում և աճեցում՝ բեղմնավորումից հետո սաղմերը մշակվում և աճեցվում են սաղմնաբանական լաբորատորիայում՝ մինչև զարգացման համապատասխան փուլը։
  6. Գենետիկական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում՝ ախված բժշկական ցուցումներից և ընտրված ծրագրից՝ կարող է քննարկվել սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական հետազոտության (PGT) իրականացումը։
  7. Սաղմի տեղափոխում՝ պատրաստված սաղմը բժշկական արձանագրությանը համապատասխան տեղափոխվում է փոխնակ մոր արգանդ։
  8. Հղիության ընթացքի վերահսկում և ուղեկցում՝ ծրագրի ընթացքում ապագա հայրը ստանում է ԱՐՆԻ թիմի կազմակերպչական աջակցությունն ու ուղեկցումը։

 

Ի՞նչ պետք է իմանա տղամարդը իր պտղաբերության մասին

 

Տղամարդու վերարտադրողական առողջությունն անմիջականորեն կապված է սերմի որակի հետ։ Նույնիսկ այն դեպքում, երբ տղամարդն իրեն լիովին առողջ է զգում և որևէ գանգատ չունի, սերմի ցուցանիշները կարող են չհամապատասխանել օպտիմալ արժեքներին։

Այդ պատճառով ԷԿՈ ծրագրից առաջ կարևոր է չսահմանափակվել միայն ինքնազգացողության գնահատմամբ և անցնել անհրաժեշտ բժշկական հետազոտությունները։ Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման հիմնական հետազոտություններից մեկը սերմնահեղուկի քննությունն է՝ սպերմոգրաման։ Այն հնարավորություն է տալիս գնահատել սերմնահեղուկի և սերմնաբջիջների հիմնական բնութագրերը։

 

Սպերմոգրամայի հիմնական ցուցանիշները՝ սերմնաբջիջների կոնցենտրացիա։
Այն ցույց է տալիս սերմնահեղուկի որոշակի ծավալում առկա սերմնաբջիջների քանակը։ Սերմնաբջիջների շարժունակություն՝ գնահատում է սերմնաբջիջների շարժվելու ունակությունը և հանդիսանում է տղամարդու պտղաբերության կարևոր ցուցանիշներից մեկը։ Մորֆոլոգիա՝ թույլ է տալիս գնահատել սերմնաբջիջների ձևը և կառուցվածքը։

Հետազոտության արդյունքներից կախված՝ բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտության դեպքում փոխել ծրագրի իրականացման բժշկական մարտավարությունը։

 

Ի՞նչ է ԻՔՍԻն և ե՞րբ է այն կիրառվում

 

ԻՔՍԻ (ICSI)-ն բեղմնավորման մեթոդ է, որի ընթացքում ընտրված մեկ սերմնաբջիջը հատուկ միկրոմանիպուլյացիոն տեխնիկայի միջոցով ներարկվում է հասուն ձվաբջջի մեջ։ Այս մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, սերմի որոշ ցուցանիշների խանգարումների դեպքում կամ այլ կլինիկական իրավիճակներում, երբ բժիշկը գտնում է դրա կիրառումը նպատակահարմար։ ԻՔՍԻ-ի իրականացման ընթացքում սաղմնաբանը մանրադիտակի միջոցով ընտրում է համապատասխան սերմնաբջիջը և հատուկ սարքավորման օգնությամբ այն ներմուծում ձվաբջջի մեջ։ ԻՔՍԻ մեթոդի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է բժիշկը՝ հաշվի առնելով բժշկական հետազոտությունների արդյունքները և կոնկրետ դեպքի առանձնահատկությունները։

 

Ի՞նչ անել, եթե սպերմոգրաման ցույց է տալիս շեղումներ

 

Սպերմոգրամայի ցուցանիշների շեղումները չպետք է ընկալել որպես վերջնական ախտորոշում։ Հետազոտության արդյունքների վրա կարող են ազդել տարբեր գործոններ։ Այդ պատճառով բժիշկը կարող է առաջարկել կրկնակի հետազոտություն, լրացուցիչ անալիզներ կամ ուրոլոգ-անդրոլոգի խորհրդատվություն։ Կախված իրավիճակից՝ կարող են դիտարկվել բուժման տարբեր մեթոդներ և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ԻՔՍԻ։

 

Կարևոր է՝ մեկ հետազոտության արդյունքների հիման վրա ինքնուրույն եզրակացություններ չանել։

 

Ինչո՞ւ են տղամարդիկ ընտրում Հայաստանը ԷԿՈ ծրագրի համար

 

Ապագա հոր համար կարևոր է ոչ միայն ծրագրի իրականացման հնարավորությունը, այլև բժշկական և կազմակերպչական պատշաճ ուղեկցումը։ Հայաստանը գրավիչ ուղղություններից է՝ վերարտադրողական բժշկության ոլորտում առկա մասնագիտացված ծառայությունների, բժշկական ծառայությունների հասանելիության և ծրագրի համալիր կազմակերպման հնարավորության շնորհիվ։ Միևնույն ժամանակ, ծրագրի արժեքը երկրի ընտրության միակ չափանիշը չէ։ Ոչ պակաս կարևոր են բժշկական թիմի փորձը, սաղմնաբանական լաբորատորիայի հնարավորությունները, իրավական ուղեկցումը, դոնորական ձվաբջիջների ընտրությունը, փոխնակ մոր հետ աշխատանքի կազմակերպումը և երեխայի ծննդից հետո անհրաժեշտ փաստաթղթերի կազմակերպման աջակցությունը։

 

ԱՐՆԻ՝ ծրագրի ուղեկցում առաջին դիմումից մինչև երեխայի ծնունդ

 

Միայնակ տղամարդու համար փոխնակ մայրության ծրագիրը մեկ բժշկական միջամտություն չէ։ Այն համալիր գործընթաց է, որը պահանջում է տարբեր մասնագետների և գործընթացների համակարգված աշխատանք։

ԱՐՆԻ-ն կազմակերպում է ծրագրի համալիր ուղեկցումը՝ ապագա հորը աջակցելով հիմնական փուլերում, ծրագրի նախնական խորհրդատվություն և պլանավորում, անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպում, դոնորական ձվաբջիջների ընտրություն, ԷԿՈ/ԻՔՍԻ ընթացակարգերի կազմակերպում, բժշկական մասնագետների հետ աշխատանքի համակարգում, փոխնակ մոր ընտրության և ծրագրի ուղեկցման կազմակերպում, հղիության ընթացքում կազմակերպչական աջակցություն, երեխայի ծննդից հետո անհրաժեշտ փաստաթղթերի կազմակերպման համակարգում։

 

Մեր նպատակն է գործընթացը դարձնել հնարավորինս հասկանալի, համակարգված և հարմարավետ ապագա հոր համար։

 

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ինչպես կարող է իրականացվել ձեր ծրագիրը Հայաստանում

 

Եթե դուք միայնակ տղամարդ եք և նախատեսում եք հայր դառնալ՝ դոնորական ձվաբջիջների և փոխնակ մայրության ծրագրի միջոցով Հայաստանում, ԱՐՆԻ-ի մասնագետները կարող են ներկայացնել ծրագրի հիմնական փուլերը, անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, ԷԿՈ գործընթացը և կազմակերպչական հարցերը։

 

Ստացեք անհատական խորհրդատվություն ԱՐՆԻ-ից և իմացեք, թե ինչպես կարող է կազմակերպվել ձեր ծրագիրը Հայաստանում։

 

ԱՐՆԻ-ի՝ Ձեր ճանապարհը դեպի հայրություն սկսվում է առաջին քայլից։