ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՄԵՆՔ ՀՕԳՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

d1b0e36e75b868bec8225e614b2d2f6c

ԱՐՆԻ գործակալութունը ներկայացնում է երեք երեշխավորված ծրագրեր՝ մեկ երեխայի, երկու երեխաների և պրեմիում ծրագիր

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 1
ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

Անպտղության բուժման հետ կապված հուզական ռիսկերը նվազեցնելու համար ԱՐՆԻ գործակալությունն առաջարկում է «Երաշխավորված փոխնակ մայրության ծրագրեր»: «Երաշխավորված փոխնակ մայրության ծրագրերը» լավագույն տարբերակն է ամուսնության մեջ գտնվող զույգի և միայնակ տղամարդկանց համար, երբ օգտագործվում են կենսաբանական հոր սերմնահեղուկը և դոնորի ձվաբջիջները։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 2
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանական հայրը նախօրոք անցնում է անհրաժեշտ հետազոտություններ, իսկ դոնորից ձվաբջիջ ստանալու օրը հանձնում է սերմնահեղուկը: Ծրագիրը գրավիչ է հատկապես այն պատճառով, որ երաշխավորում է հաջող ավարտ՝ ապահովելով ապագա ծնողների ներքին հանգստությունը փոխնակ մայրության ծրագրի բարդ գործընթացում:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 3
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՆԵՐ

Դուք ընտրում եք մինչև երեք ձվաբջջի դոնորներ մեր կայքում գտնվող տվյալների բազայից, որը պարունակում է ամբողջական հետազոտություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ձվաբջջի դոնորների վերաբերյալ անձնական տվյալներ, ներկայում ու անցյալում կատարված լուսանկարներ։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 4
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ՔԱՆԱԿ

Փոխնակ մայրության ծրագրի հետ կապված հուզական և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու համար ԱՐՆԻ գործակալությունն պարտավորվում է «Երաշխավորված փոխնակ մայրության ծրագրով» արտամարմնային բեղմնավորումից (IVF) ստանալ չորս և ավելի սաղմեր բլաստոցիստների զարգացման փուլում: Եթե ձվաբջջի դոնորն ունի դատարկ ֆոլիկուլի համախտանիշ, կամ ձվաբջիջների քանակը բավարար չէ, կամ բլաստոցիստների զարգացման փուլում ստացված սաղմերի քանակը չորսից պակաս է, և փոխպատվաստված սաղմերը չեն հանգեցնում հղիության, մենք Ձեզ համար կիրականացնենք լիովին անվճար երկրորդ արտամարմնային ծրագիր՝ ձվաբջիջների դոնորությամբ:

ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 5
ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՒՄ

Ծրագրերը ներառում է ստացված դոնորական ձվաբջիջներով և ապագա հոր կենսանյութով անսահմանափակ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) կամ ներցիտոպլազմիկ սերմի ներարկման (ԻՔՍԻ) արդյունքում սաղմերի ստացում, փոխնակ մոր անսահմանափակ քանակությամբ սաղմերի տեղադրում, ընդ որում յուրաքանչյուր անգամ տեղադրվելու է մինչև 2 սաղմ՝ մինչև փոխնակ մոր ծննդաբերությունը և մեկ երեխայի բարեհաջող լույս աշխարհ գալը:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 6
ՍԱՂՄԵՐԻ ՆԳԱ-Ի (PGD) ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Ծրագիրը ներառում է եվրոպական լավագույն լաբորատորիայում սաղմերի ՆԳԱ-Ի (PGD) (նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման) իրականացում, որի արդյունքում դուք կարող եք ստանալ 23 զույգ խրոմոսոմի վերաբերյալ գենետիկ հետազոտության արդյունքները՝ համոզվելով որ Ձեր սաղմերը լիովին առողջ են։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 7
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐ

«Երաշխավորված փոխնակ մայրության ծրագրերով» փոխնակ մայրերին սպասելու կարիք չկա, քանի որ մենք արդեն իսկ հոգացել ենք լավագույն չափանիշներին համապատասխանող մինչև 36 տարեկան և մինչև 26 BMI ունեցող փոխնակ մայրերի նախապատրաստումը։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ 8
ՁԵՐ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳՐԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հղիության հսկողության ժամանակահատվածում բժիշկ-գինեկոլոգի ընդունելության ժամանակ փոխնակ մայրերին դիմավորում են հիվանդանոցի մուտքի մոտ և սքրինինգն իրականացվում է առանց սպասելու։ Ծննդաբերությանը կարող է ներկա գտնվել ապագա մայրիկը։ Ծրագիրը ներառում է փոխնակ մայրերին և ապագա ծնողներին առանձնացված հիվանդասենյակների տրամադրում։

Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ

Բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանի հետ մինչև 1 ժամ հեռավար կարգով խորհրդատվություն

Փոխնակ մայրերի հետազոտում

Ստացված ձվաբջիջներով անսահմանափակ ԱՄԲ (ԻՔՍԻ) իրականացում

Ստացված սաղմերի անսահմանափակ տեղադրումներ փոխնակ մոր արգանդի խոռոչ

Մինչև 12 PGD (23 զույգ քրոմոսոմ) իրականացում

Սաղմերի պահպանում մինչև մեկ տարի ժամկետով

Փոխնակ մոր համար անհրաժեշտ դեղորայքների և վիտամինների ձեռք բերում և մատակարարում

Փոխնակ մոր կողմից դեղորայքների, վիտամինների, այլ հավելումների և ներարկումների ընդունման վերահսկում

Փոխնակ մոր կողմից հղիության ընթացքում սննդակարգի վերահսկում

Փոխնակ մոր կողմից վնասակար սովորույթների, այդ թվում ալկոհոլի և ծխախոտի չօգտագործման վերահսկում

Փոխնակ մոր կեցության համար բոլոր պայմանների ապահովում

Հղիության վարում

Փոխնակ մոր ծառայություների փոխհատուցման կազմակերպում

Ծննդատանը փոխնակ մոր և ապագա ծնողների համար հիվանդասենյակի վարձակալում 

ԴՆԹ թեստավորման իրականցում՝ միջազգային չափանիշերի համապատասխան