ՄԵՐ ԹԻՄԸ
ՄԵՐ ԹԻՄԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ, ՀՈԳԱՏԱՐ ԵՎ ԵՌԱՆԴՈՎ ԼԻ ԱՆՁԱՆՑՈՎ
Ծրագրի ամբողջ ժամանակահատվոծում Ձեզ ուղեկցելու են ԱՐՆԻ գործակալության թիմը, ում հետ Դուք կգտնվեք ամենօրյա կապի մեջ
ՄԵՐ ԹԻՄԸ
ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ղեկավարում է ԱՐՆԻ կենտրոնի բոլոր ծրագրերը, վերահսկում է ԱՐՆԻ կենտրոնի բոլոր ստորաբաժանումների աշխատանքը և մշտական քննարկումների մեջ է ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Ներկայացնում է ԱՐՆԻ կենտրոնն այլ պետություններում և շնորհանդեսներում։
Ապագա ծնողների համար ծրագրերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով ներդնում է նորարարություններ։
ՆԱՆԵ ԶՈՒՐԱԲՅԱՆ
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Փոխնակ մայրերի հսկողությունը 24/7 ռեժիմով իրականացնում է ծրագրի բոլոր փուլերում՝ փոխնակ մոր հետազոտման, սաղմի տեղադրման, հղիության վարման, ծննդաբերության ընթացքում և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում ապագա ծնողներին։
Հղիության ողջ ընթացքում ծրագրի համակարգողներն իրականացնում են անսպասելի այցեր փոխնակ մայրերին, ինչպես նաև պարբերաբար ստուգում են փոխնակ մայրերի կողմից ծխախոտի և ալկոհոլի օգտագործման հնարավոր դեպքերը։
ՕԼԳԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության ծրագրերի ընթացքում մշակում է բոլոր իրավաբանական փաստաթղթերը, կազմակերպում հայտնի ձվաբջջի դոնորների և փոխնակ մայրերի հետ պայմանագրերի կնքումը՝ նոտարական վավերացմամբ, ապագա ծնողների անունից կնքում է հիվանդանոցների, կլինիկաների և ծննդատան հետ պայմանագրեր և հսկում դրանց կատարումը։
Կազմակերպում է ԴՆԹ թեստի որոշման գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացնում օտարերկրյա պետության դեսպանատան հյուպատոսական բաժնում երեխայի ծննդյան վկայականը ստանալու համար։
ԱՍՅԱ ԱՎԱԳՅԱՆ
ՄԱՐՔԵԹՈԼՈԳ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Կազմակերպում է կապը ծնողների, փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների հետ։
Հաճախորդների պասարկման դեպարտամենտը 24/7 ռեժիմով պատասխանում է բոլոր դիմորդների հարցերին, տրամադրում է սպառիչ տեղեկատվություն ծրագրերի, այդ թվում՝ ծառայությունների արժեքների և հաճախորդների ապագա քայլերի վերաբերյալ։
ՄԵՐԻ ԱԹԱԲԵԿՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ
ՀՈԳԵԲԱՆԸ
Գնահատում է փոխնակ մայրերի թեկնածուների հուզական վիճակը, տագնապները և անհանգստությունները, եզրակացություն է տալիս փոխնակ մոր թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։
Հոգեբանը հսկում է հղիության ընթացքում փոխնակ մոր հոգեվիճակը, նաև փոխնակ մորը նախապատրաստում է երեխայի ծննդյանը։