ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՄԵՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԱՐՆԻ գործակալութունը ներկայացնում է երեշխավորված ձվաբջջի դոնորության ծրագիր, որն ապահովում է մինչև չորս բլաստոցիստի փուլի սաղմերի ստացումը
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ծրագրին Ձեր մասնակցությունը որոշելու համար մենք նախ պետք է ստուգենք Ձեր սերմի հետազոտության արդյունքները: Ավելին, քանի որ բեղմնավորման և բլաստոցիստների առաջացման մակարդակները տարբեր են Հայաստանի տարբեր կլինիկաներում, մենք այս ծրագիրն առաջարկում ենք միայն ԱՐՆԻ գործակալության կողմից ընտրված ԱՄԲ կլինիկաներում:
Ձվաբջիջների դոնոր ընտրելը հուզականորեն մարտահրավերներով լի գործընթաց է: Դա միայն ձեր բեղմնավորման բուժման ծրագրի մի մասը չէ, այլ որոշում է, որը զգալի ազդեցություն կունենա Ձեր ընտանիքի և Ձեր ապագա երեխայի վրա: Դուք այլևս անհանգստանալու կարիք չունեք անհրաժեշտ ձվաբջիջների քանակի, հալեցման դեպքում դրանց գոյատևման և օգտագործելի սաղմերի ստացմանւ մասին։
Դուք ընտրում եք մինչև երեք ձվաբջջի դոնորներ մեր կայքում գտնվող տվյալների բազայից, որը պարունակում է ամբողջական հետազոտություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ձվաբջջի դոնորների վերաբերյալ անձնական տվյալներ, ներկայում ու անցյալում կատարված լուսանկարներ։
Ձվաբջիջների դոնորության ծրագրի հետ կապված հուզական և ֆինանսական ռիսկերը նվազեցնելու համար ԱՐՆԻ գործակալությունն առաջարկում է «Երաշխավորված ձվաբջջի դոնորության ծրագիր»: Այս ծրագրի շրջանակներում մենք երաշխավորում ենք արտամարմնային բեղմնավորումից (IVF) չորս սաղմերի ստացում բլաստոցիստների զարգացման փուլում՝ ձվաբջիջների դոնորության միջոցով: Եթե ձվաբջջի դոնորն ունի դատարկ ֆոլիկուլի համախտանիշ, կամ ձվաբջիջների քանակը բավարար չէ, կամ բլաստոցիստների զարգացման փուլում ստացված սաղմերի քանակը չորսից պակաս է, և փոխպատվաստված սաղմերը չեն հանգեցնում հղիության, մենք Ձեզ համար կիրականացնենք լիովին անվճար երկրորդ արտամարմնային ծրագիր՝ ձվաբջիջների դոնորությամբ։
Երաշխավորված ձվաբջջի դոնորության ծրագիրը ընտրելով՝ ապագա ծնողները ավելի քիչ անորոշություն են զգում: Ի տարբերություն այլ ձվաբջիջների բանկերի, որոնք առաջարկում են միայն սառեցված ձվաբջիջներ, ԱՐՆԻ գործակալությունն «Երաշխավորված ձվաբջջի դոնորության» ծրագիրը մշակել է հոգեկան հանգստությունն ապահովելու համար՝ երաշխավորելով չորս սաղմերի ստացումը՝ բլաստոցիստների զարգացման փուլում։
Ծրագիրը ներառում է եվրոպական լավագույն լաբորատորիայում սաղմերի ՆԳԱ-Ի (PGD) (նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման) իրականացում, որի արդյունքում դուք կարող եք ստանալ 23 զույգ խրոմոսոմի վերաբերյալ գենետիկ հետազոտության չորս սեղմերի արդյունքները՝ համոզվելով որ Ձեր սաղմերը լիովին առողջ են։
Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՈՒՄ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ
Բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանի հետ մինչև 30 րոպե հեռավար կարգով խորհրդատվություն
Ձվաբջջի դոնորի հետազոտում
Ստացված ձվաբջիջներով անսահմանափակ ԱՄԲ (ԻՔՍԻ) իրականացում
4 PGD (23 զույգ քրոմոսոմ) իրականացում
Սաղմերի կամ ձվաբջիջների պահպանում մեկ տարի ժամկետով
Ձվաբջջի դոնորի համար անհրաժեշտ դեղորայքների ձեռք բերում և մատակարարում
Ձվաբջջի դոնորի կողմից դեղորայքների և ներարկումների ընդունման վերահսկում
Ձվաբջջի դոնորության ծրագրի հետ կապված անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի թարգմանություն
Պայմանագրերի նախագծերի կազմում և կնքում