ՏՎՅԱԼՆԵՐ

Տարիք՝ 23
Հասակ՝ 168
Քաշ՝ 59
Աչքերի գույն՝ շագանակագույն
Ճակատ՝ միջին
Դեմք՝ օվալաձև
Կառուցվածք՝ ասթենիկ
Քիթ՝ փոքր
Քթի ձև՝ ուղիղ
Կրոն՝ քրիստոնյա
Արյան խումբ՝ 2
Արյան ռեզուս՝ դրական
Երեխաներ՝ Ոչ
Վարսեր՝ գանգուր
Վարսերի գույն՝ շագանակագույն
Կարգավիճակ՝ ամուսնացած չէ
Քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետություն
Ազգություն՝ հայ
Բնակության վայր՝ Երևան
Առկա ձվաբջիջներ՝ առկա չեն

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Դոնորի վճարը։
800 000 ՀՀ դրամ

Գործակալության միջնորդավճարը։
400 000 ՀՀ դրամ

Գենետիկական թեստավորման արդյունքները։
Առկա են

Նախկինում հանդիսացել է դոնոր։
Այո

Նախկինում անցել է ձվաբջջի դոնորի համար նախատեսված ամբողջական հետազոտությունները։
Այո

Պատրաստ է ճամփորդությանը։
Այո

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ,
ԱՊԱ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԵՂՄԵԼ «ՏԵՍՆԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ» ԿՈՃԱԿԸ

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ինչու՞ որոշեցիք դառնալ ձվաբջջի դոնոր:
Ինձ համար ձվաբջիջների դոնոր լինելը լավ հնարավորություն է՝ օգնելու մեկ ուրիշին իրականացնել իր ամենամեծ երազանքը՝ մայրանալ։ Ինձ համար շատ կարևոր է ինչ-որ մեկի կյանքում նման դրական փոփոխություն ունենալը
Նկարագրեք Ձեր կյանքի սովորական օրը
Իմ առօրյան բավականին ակտիվ է։ Ես դիմահարդար եմ և շատ եմ սիրում իմ աշխատանքը՝ գեղեցկացնել մարդկանց ու ընդգծել նրանց անհատականությունը։ Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել, ժամանակ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ։
Դուք ունեք որևէ աշխատանք կամ զբաղմունք
Այո
Ո՞րն է Ձեր ներկայիս աշխատանքը կամ զբաղմունքը
Ես մասնագիտությամբ դիմահարդար եմ և շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Միաժամանակ աշխատում եմ որպես վաճառքի մենեջեր մարքեթինգային ընկերությունում։ Իմ աշխատանքում համատեղում եմ մարքեթինգը, վաճառքները և դիմահարդարումը։
Որո՞նք են Ձեր մասնագիտական ձգտումները
Ապագայում ցանկանում եմ շարունակել զարգացնել գիտելիքներս մարքեթինգի ոլորտում, ձեռք բերել նոր հմտություններ և մասնագիտորեն առաջընթաց ունենալ՝ շարունակելով աշխատել այս ոլորտում։
Ունե՞ք հատուկ հմտություններ կամ նախասիրություններ
Ես շատ լավ հաղորդակցվում եմ մարդկանց հետ, արագ եմ սովորում և հեշտությամբ յուրացնում նոր տեղեկատվությունը։ Կարողանում եմ հստակ և հասկանալի ներկայացնել ու փոխանցել ինֆորմացիան։ Բացի այդ, ես ստեղծագործ եմ, պատասխանատու և սիրում եմ պատրաստել։
Աշխարհի ո՞ր երկիր կցանկանայիք այցելել և ինչու
Ես շատ կցանկանայի այցելել Իսպանիա, քանի որ վաղուց երազում եմ լինել այդ երկրում, բացահայտել նրա գեղեցիկ քաղաքներն ու մշակույթը։ Բացի այդ, շատ կուզենայի ներկա գտնվել իմ սիրելի ֆուտբոլային թիմի՝ «Բարսելոնայի» խաղերից մեկին և զգալ մարզադաշտի յուրահատուկ մթնոլորտը։
Ո՞րն է Ձեր սիրելի վայրը:
Սիրում եմ բնության մեջ գտնվող մեր ամառանոցը, որտեղ կտրվում եմ քաղաքի աժիոտաժից։
Որո՞նք են Ձեր ամենաուժեղ և ամենաթույլ կողմերը
Իմ ուժեղ կողմերը՝ շփվող եմ, պատասխանատու, նպատակասլաց, արագ եմ սովորում, հեշտությամբ հարմարվում նոր միջավայրին, ստեղծագործ եմ և սիրում եմ նոր գիտելիքներ ձեռք բերել։ Իմ թույլ կողմերը՝ երբեմն չափազանց զգացմունքային եմ, շատ եմ մտածում մանրուքների մասին, կարող եմ չափազանց պահանջկոտ լինել ինքս իմ նկատմա
Նկարագրեք Ձեր սիրելի հիշողությունը
Իմ ամենասիրելի հիշողությունները կապված են ընտանիքիս և մտերիմներիս հետ անցկացրած պահերի, ճանապարհորդությունների, նոր վայրեր բացահայտելու և կյանքիս գեղեցիկ ու անմոռանալի իրադարձությունների հետ։
Որո՞նք են Ձեր սիրելի ուտելիքները
Իմ ամենասիրելի ուտելիքներն են ծովամթերքը, սուշին և ձուկը։ Շատ եմ սիրում փորձել նոր ուտեստներ և բացահայտել տարբեր խոհանոցների համերը։
Ո՞րն է Ձեր սիրելի գույնը։
Իմ ամենասիրելի գույնը վարդագույնն է։
Որո՞նք են եղել Ձեր լավագույն ձեռքբերումները
Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը վարորդական իրավունք ստանալն է։ Դա ինձ համար կարևոր քայլ էր դեպի ինքնուրույնություն և ավելի մեծ պատասխանատվություն։
Ի՞նչ նպատակներ ունեք ապագայի համար
Իմ ապագայի ամենամեծ նպատակներից մեկն է ստեղծել ամուր և երջանիկ ընտանիք, ունենալ սիրող ու հոգատար ընտանիք, հասնել մասնագիտական հաջողությունների, ֆինանսական անկախության և շարունակաբար զարգանալ որպես մարդ։
Ի՞նչ եք ձեռնարկել Ձեր նպատակին հասնելու համար
Այդ նպատակներին հասնելու համար պետք է աշխատել ինձ վրա, զարգացնել գիտելիքներս և հմտություններս, ձգտել մասնագիտական ու ֆինանսական կայունության, լինել համբերատար, պատասխանատու և երբեք չհանձնվել իմ երազանքների ճանապարհին։
Ինչո՞վ եք սիրում զբաղվել ձեր ազատ ժամանակ:
Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել իմ շան հետ
Որո՞նք են Ձեր ամենամեծ կարիքները կյանքում
Իմ կարևորագույն կարիքներից մեկը ֆինանսական անկախությունն է։ Ցանկանում եմ ունենալ կայուն եկամուտ, ինքնուրույն հոգալ իմ կարիքները, իրականացնել նպատակներս և ապահովել ինձ ու իմ ապագա ընտանիքին լավ կյանքով։
Որո՞նք են եղել դպրոցում Ձեր սիրելի առարկաները:
Դպրոցում իմ սիրելի առարկաներն էին անգլերենը և հայ գրականությունը։
Որո՞նք են եղել դպրոցում Ձեր չսիրած առարկաները
Դպրոցում իմ ամենաքիչ սիրելի առարկաներն էին քիմիան և ֆիզիկան։

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ԳԵՆԵՏԻԿ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ձեր հայրիկի ազգությունը
Հայ
Ձեր մայրիկի ազգությունը
Հայ
Ձեր հայրիկի կողմից պապիկի ազգությունը
Հայ
Ձեր հայրիկի կողմից տատիկի ազգությունը
Հայ
Ձեր մայրիկի կողմից պապիկի ազգությունը
Հայ
Ձեր մայրիկի կողմից տատիկի ազգությունը
Հայ

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ունե՞ք կամ ունեցե՞լ եք անցյալում առողջական խնդիրներ
Ոչ
Ունեցե՞լ եք սեռական հիվանդություններ
Ոչ
Ունեցե՞լ եք վիրահատություններ
Այո
Քանի՞ վիրահատություն եք կատարել Ձեր կյանքի ընթացքում
2
Ինչպիսի՞ վիրահատություններ եք ունեցել
Ձեռքի գիգրոմայի հեռացում և քթի միջնապատի շտկում
Ունե՞ք ալերգիաներ դեղերի նկատմամբ
Այո
Ո՞ր դեղորայքների նկատմամբ ունեք ալերգիա
Vitamin C
Դուք մարմնի կամ դեմքի մազածածկույթի ավելցուկ ունե՞ք
Ոչ
Դուք ունե՞ք պզուկներ, խալեր կամ մարմնի վրա այլ նշաններ
Այո
Որտե՞ղ են գտնվում Ձեր մարմնի վրայի նշանները
Ձեռքերիս վրա խալեր ունեմ
Դուք ընդունե՞լ եք փսխման դեղամիջոցներ կամ լուծողականներ
Ոչ
Երբևէ կրե՞լ եք ուղղիչ ոսպնյակներ
Ոչ
Երբևէ կրե՞լ եք բրեկետներ
Ոչ
Երբևէ խնդիրներ ունեցե՞լ եք պարանոցի հատվածում
Ոչ
Երբևէ ախտորոշվե՞լ եք կամ տառապե՞լ եք ասթմայով
Ոչ
Երբևէ տառապե՞լ եք միգրենի գլխացավից
Ոչ

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվառված եղե՞լ եք հոգեբուժարանում
Ոչ
Հաշվառված եղե՞լ եք նարկոլոգիական դիսպանսերում
Ոչ
Տառապե՞լ եք երբևէ հոգեկան հիվանդությամբ
Ոչ
Երբևէ ընդունե՞լ եք հոգեմետ դեղամիջոցներ
Ոչ

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախկինում հանդես եկե՞լ եք որպես ձվաբջջի դոնոր
Այո
Քանի՞ անգամ եք հանդիսացել ձվաբջջի դոնոր
1
Նախկինում անցե՞լ եք ամբողջական հետազոտություններ
Այո
Նախկինում ծննդաբերե՞լ եք
Ոչ
Դուք ներկայումս կրծքով կերակրու՞մ եք:
Ոչ
Ձեր մոտ առկա՞ են երկու ձվարանները
Այո
Դուք օգտագործու՞մ եք հակաբեղմնավորիչներ
Ոչ
Դուք ունենո՞ւմ եք յուրաքանչյուր ամիս դաշտանային ցիկլ
Այո
Դուք երբևէ կատարե՞լ եք պապ քսուք (ցիտոլոգիական քսուք)
Այո
Ունեցե՞լ եք երեխա, որը մահացել է
Ոչ
Երբևէ աբորտ արե՞լ եք պտղի աննորմալ զարգացման պատճառով
Ոչ

Կրթություն

Կրթություն
Միջնակարգ մասնագիտական
Որակավորում
Մարկետոլոգ
Կրթական հաստատության անվանում
LPFA lycee
Ունե՞ք գիտական աստիճան
Ոչ